ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Ընդդիմադիրները իշխանության հետ համակարծիք են

Ընդդիմադիրները իշխանության հետ համակարծիք են
28.03.2014 | 13:08

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ քաղաքական ուժերն անդրադարձան երեկ ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին, որին երեկ Հայաստանը դեմ էր քվեարկել:

Ընդդիմադիրները զարմանալիորեն ճիշտ են գնահատել Հայաստանի պահվածքը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ Հայաստանն առաջնորդվել է պետության շահերով: «Այսօր Հայաստանը պետք է առաջնորդվի նախ և առաջ իր պետական ու ազգային շահերով, և մեզ չպետք է ճնշեն Հայաստանին երբեք օգուտ չտված համամարդկային արժեքները»,- ընդգծեց պատգամավորը՝ հընթացս նկատելով. «Իհարկե, կարելի էր ձեռնպահ քվեարկել: Բայց եկեք տեսնենք ինչ է կատարվում աշխարհում: Մենք հայտնվել ենք իրականության մեջ, երբ հայտարարվում է համամարդկային արժեքների մասին, բայց երբ դրանք պետք է կիրառվեն Հայաստանի համար, դառնում են փակ արժեքներ: Այդ նույն Եվրոպան իր բացատրություններով, որոնք ճիշտ էին, ճանաչեց Կոսովոյի անկախությունը, բայց Արցախի հետ կապված ինքն այդպես էլ երկակի ստանդարտ կիրառեց: Ստեղծվել է մի իրավիճակ, որ պետություններն առաջնորդվում են իրենց շահով, և չգիտես ինչու, միայն մենք համամարդկային արժեքով պիտի առաջնորդվենք»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ համամիտ է, որ Հայաստանը ճիշտ քվեարկություն է արել: «Սա այն չէր, ինչ սպասվում էր նրանց կողմից, ովքեր ներկայացնում էին այդ բանաձևը, պետք է նայել ձեռնպահների թիվը: Եթե այդ բանաձևն այդքան ակնհայտ ճիշտ էր, բնականաբար բոլորը կողմ պետք է լինեին: Ի վերջո, Ղրիմի հանրաքվեն տեղի՞ է ունեցել, թե՞ չէ: Ո՞ւմ մոտ կա կասկած, որ Ղրիմի բնակչության 70 տոկոսը ռուսներն են եղել, ի՞նչ է նշանակում, ռուսները չե՞ն ուզում միավորվել ռուսներին: ՈՒրեմն նշանակում է՝ ժողովրդի կամքն արտահայտվել է»,- շեշտեց դաշնակցականը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ